«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց գերմանական ծրագիրը. ներկայացվելու է հինգ կինոնկար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ռեժիսոր Վիմ Վենդերսի «Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Ստեղծված է Գերմանիայում» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի շրջանակում եվրոպական կինոյի սիրահարները կարող են դիտել հինգ բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմ:

«Այս ֆիլմը Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է, ինչն ապացուցում է, որ Վենդերսն իսկապես լայն ճանաչում ունի աշխարհում»,- նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդերբերգերը:

Նրա խոսքով` Ֆրանցիսկոս պապի մասին լավագույնս կարող է պատմել հենց ինքը` պապը, որն իրեն վերաբերվող հետաքրքիր բացահայտումներ է անում ժապավենում ընդգրկված երկխոսությունների միջոցով:

«Այս ֆիլմը սիրով ենք ցուցադրում մի երկրում, որը քրիստոնեական քաղաքակրթության, մշակույթի վրա է խարսխված, և հենց այդ հանգամանքն է միավորում կաթոլիկ ու հայ առաքելական եկեղեցիները: Դրա առհավատչյան էր գրեթե երեք տարի առաջ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որտեղ նրան մեծ խանդավառությամբ ընդունեցին»,- ընդգծեց դեսպանատան ներկայացուցիչը:

Վենդերբերգերը շեշտեց` գերմանական կողմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցում է երկար տարիներ ինչպես ֆիլմերի ցուցադրման, այնպես էլ կինոաշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում հյուրընկալելու հարցում` փորձելով ֆիլմերով ներկայացնել Գերմանիայի ոչ միայն լուսավոր, այլև մութ կողմերը:

«Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» ֆիլմում նա պատասխանում է աշխարհի տարբեր կետերում գտնվող մարդկանց տարատեսակ հարցերին: Հարցերը վերաբերում են ներգաղթի խնդիրներին, սոցիալական անհավասարությանը, ընտանիքի և սեռական կողմնորոշման թեմային, կապիտալիզմին և հավատին: Ռեժիսոր Վիմ Վենդերսն ուղեկցում է Հռոմի պապին մի քանի ճամփորդությունների ընթացքում, այդ թվում նաև՝ Երուսաղեմ և Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը