Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը:

Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ:

Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ:

Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում