Տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը՝ կիսամյակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թվականի 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 650,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4 միլիարդ դրամ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Կատարողականի առումով ունենք շուրջ 63 միլիարդ դրամի գերակատարում, իսկ հարաբերական առումով այն կազմում է 9,6 տոկոս»,- ասաց Անանյանը։

Նա նշեց, որ ներկայացված համամասնություններն ի սկզբանե ճշգրիտ սահմանված չեն եղել, որովհետև հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ ժամանակաշրջանը տարվա երկրորդ եռամսյակն է, քանզի տարվա երկրորդ եռամսյակում են ամփոփված ապրիլ և հունիս ամիսները։

«Ապրիլ ամիսը շահութահարկի և ռոյալթի տարեկան հաշվարկման ներկայացման ամիսն է, և այդ ժամանակ ունենում ենք մնացած ամիսների համեմատ ամենաբարձր հարկային եկամուտների ապահովման ցուցանիշ, իսկ հունիս ամսին գոյություն ունի շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման պարտականություն»,- նշեց Անանյանը։

Ըստ Անանյանի՝ քանի որ երկրորդ եռամսյակը ամենաարդյունավետ ամիսն է, և, հետևաբար, առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է դա հաշվի առնել։

Անանյանն ընդգծեց, որ տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակում։

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան