Պետական գույքի մասնավորեցման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 166 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի մասնավորեցումից 2018-ին ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը երկրորդ ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կներկայացնի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166,671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան