Իրանի բանակի հրամանատարը հայտարարել Է, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ Է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն: Հուլիսի 8-ին այս մասին հայտարարել Է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ, բայց շատ լավ Է պատրաստված իրեն պաշտպանելու համար»,- մեջբերում Է Մուսավիի խոսքը Mehr գործակալությունը:

Նրա խոսքով՝ «այսօր թշնամին ի դեմս ԱՄՆ-ի կենտրոնացել Է (Իրանի դեմ) հիբրիդային ռազմավարության վրա, որը բաղկացած Է պատժամիջոցներից, սպառնալիքներից եւ հոգեբանական ճնշումից:

Իրանի շուրջն իրադրությունը սրվել Է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանն այդ մեղադրանքները հերքեց:

Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցեցին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի PQ-4 հետախուզական անօդաչու թռչող ապարատը, ինչից հետո ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն՝ պատրաստեցին ռազմական գործողություն, որը նախատեսում Էր կետային հարվածներ Իրանի տարածքում երեք օբյեկտների: Միացյալ Նահանգների ղեկավարի շարադրած տեղեկատվության համաձայն՝ այդ գործողությունն սկսվելուց 10 րոպե առաջ ինքը հրաման Է տվել չկատարել այն՝ համարելով անհամաչափ Թեհրանի գործողություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին