Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն

1 րոպեի ընթերցում

 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 5-ին հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության ստեղծման մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում