Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում