ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստինե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Քրիստինե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: