Հասարակական

Ռուստամ Բադասյանը Յագլանդի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը Յագլանդի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Ինչպես «Արմենպրես»-ին հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվելիք աշխատանքների լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում