Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտօան Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի՝ Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:
«Սկսվում են իմ նոր արկածներն ու մարտահրավերները: Մեծ հպարտությամբ ու հաճույքով հայտարարում եմ, որ խաղալու եմ Լիմասոլի ակումբում: Վստահ եմ, որ լավ մրցաշրջան ենք ունենալու: Շնորհակալ եմ վստահության համար, սկսենք աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ: Մինչ այս Ղազարյանը խաղում էր Պորտուգալիայի առաջնությունում:
Կարդացեք հոդվածը` Русский