Հասարակական

Պրոֆեսոր Վաչագան Այվազյանն անդրադարձել է Ռուստամ Բադասյանի՝ սկոլիոզ ախտորոշման կեղծ լինելու հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

Պրոֆեսոր Վաչագան Այվազյանն անդրադարձել է Ռուստամ Բադասյանի՝ սկոլիոզ ախտորոշման կեղծ լինելու հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Վաչագան Այվազյանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ սկոլիոզ ախտորոշման կեղծ լինելու մասին հայտարարություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Ի պատասխան իմ կողմից հնչեցված պարզաբանմանը՝ Ռուստամ Բադասյանին սկոլիոզի ախտորոշման կեղծ լինելուն, ինձ նորից տրվել է հարց: Ձեզ եմ ներկայացնում իմ պատասխանը և առհասարակ վերջին անդրադարձը այս հարցին:

Կան սկոլիոզի տարբեր տեսակներ: Մի մասի առաջացման պատճառները հայտնի են, մի մասինը` ոչ: Այն սկոլիոզի տեսակը, որի առաջացման պատճառը հնարավոր չէ պարզել կոչվում է իդիոպատիկսկոլիոզ:

Բոլոր մասնագետներս սկոլիոզով հիվանդներին պարտադիր կերպով խորհուրդ ենք տալիս ամրացնել մեջքի մկանները երկկողմանի: Ամրապնդված մեջքի մկանները սահմանափակում են սկոլիոզի զարգացումը: Մեջքի թույլ մկանային ապարատը սկոլիոզի ժամանակ, չի կարող ամրացնել ողնաշարը: Միակողմանի մկանային զարգացումը ցանկալի չէ, խորհուրդ չի տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն ողնաշարի երկայնաձիգ առանցքով:

Այն հարցադրմանը, թե ոնց եմ ես պատկերացնում երկու ձեռքով խաղալ, բացատրեմ, որ եթե անհրաժեշտ է ապա պետք է սովորել, ես իմ պրակտիկայում ունեմ նման բազմաթիվ օրինակներ, հավելեմ, որ եթե չեք կարող այդպես ավելի լավ է չխաղալ առհասարակ:

Այս հարցի շուրջ բավականին կեղծ և չստուգված տեղեկատվություն է տարածվել իմ մասին մասնավորապես ՝ ես եղել եմ դատված, իմ եղբայրը Ռ.Բադասյանի ընկերն է և այլն, ցանկանում եմ նշել, որ սրանք բացարձակ կեղծ տեղեկություններ են և ոչ մի կապ չունեն իրականության հետ:

Եթե Ձեզ պետք լինի լրացուցիչ տեղեկատվություն սկոլիոզի մասին, կարող եք դա ձեռք բերել ինտերնետից և մասնագիտական գրականությունից: Խորհուրդ կտամ ինտերնետից օգտվելիս, օգտվել միայն ստուգված, պրոֆեսիոնալ կայքերից, և ոչ դիլետանտներից;

Իմ կարծիքով այս թեման այլևս զարգացում չունի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում