Մեխակ Ապրեսյանն առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների համար սահմանել մաքսավճարի արտոնություն

2 րոպեի ընթերցում

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտում հատկապես Վրաստանի հետ ռեգիոնալ համագործակցությունն ավելի ակտիվացնելու ու դյուրացնելու համար որոշակի օրենսդրական բարեփոխման կարիք է տեսնում: Նա առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներին ազատել սահմանային հատման համար նախատեսված մաքսավճարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրեսյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միասնական զբոսաշրջային արդյունք ունենալու վերաբերյալ հարցին:

«Ռեգիոնալ համագործակցության առումով կա օրենսդրական կարգավորման խնդիր: Հայկական զբոսաշրջային ընկերությունը, օրինակ՝ եվրոպական, ճապոնական զբոսաշրջային խմբին Հայաստանի անցակետից վրացական անցակետ հասցնելու համար տրանսպորտային միջոցի համար տալիս է սահմանային հատման մաքսավճար՝ մոտ 10 հազար դրամի կարգի: Մաքսավճարի արտոնությունը միայն կանոնավոր ուղևորափոխադրումների համար է սահմանված: Սակայն այն չի գործում զբոսաշրջային ավտոբուսների համար, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում: Հատկապես զբոսաշրջային ուղևորափոխադրումների համար պետք է, որ այդ մաքսավճարը չլինի»,-ասաց Ապրեսյանը։

Նրա կարծիքով՝ դա անհարկի բարձրացնում է Հայաստանի զբոսաշրջային փաթեթի գինը, նաև լրացուցիչ անհարմարություն է առաջացնում: «Առաջարկում ենք, որ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարվի, և զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացողն ավտոբուսների համար ևս սահմանվի մաքսավճարի արտոնություն»,-ասաց Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են դեռ հեղափոխությունից առաջ: Հիմա արդեն հարցի քննարկումը վերսկսվել է:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում