Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է GLF-ի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, GLF-ի ներկայացուցիչներն օգտակար ու կարևոր են համարել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով վերջերս մեր երկիր կատարած այցը, որի ընթացքում տարբեր հանդիպումների, քննարկումների ու մտքերի փոխանակության միջոցով հնարավորություն են ունեցել տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց աջակցությունը բերել Հայաստանի առաջընթացին։

Կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը երկրի զարգացման գործընթացում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել։

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, հայտնի գործիչների փորձառությունը։

Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել բազմաթիվ ոլորտներում: Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել նաև Արմեն Սարգսյանը:

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ