Քաղաքականություն

Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպմանը կստորագրվի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան:

«Այն արդեն վերջնական տեսքի է բերվել մեր տեխնիկական անձնակազմերի կողմից, ուստի հաջորդ քայլը կլինի այդ համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Աբելան:

Նա կարևորեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը:

«Գուցե այն բացվի հաջորդ տարի։ Մենք Հայաստան հասնելու համար եկել ենք մի ամբողջ օր: Իրականում թռիչքն այստեղ ընդամենը 4 ժամ կտևեր»,- նշեց Կարմելո Աբելան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում