Պաշտոնական

Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նախագահը շնորհավորել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազնին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում