Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 21-ին ն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ընդգծելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող աշխատանքները Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրային կառավարման ոլորտի հետ կապված համագործակցությանն առնչվող հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և գործարար կապերի խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում