Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտումհամագործակցությանն առնչվողհարցեր:

Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների և մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման և թվայնացման օրակարգի համատեքստում:Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը և քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան