Կառավարության նախնական գնահատականով՝ հարկային եկամուտների հավաքագրման աստիճանը 7 տոկոսով զիջում է հարկային պոտենցիալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է հարկային եկամուտների հավաքման աստիճանը մոտեցնել գնահատված հարկային պոտենցիալին: Ըստ նախնական մեթոդաբանությամբ կատարված գնահատակաների՝ 7 տոկոսի չափով զիջում են պոտենցիալին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Մելքումյանը նշեց՝ քննարկվում է, որ 62 մլրդ դրամ միջոցներ են գալու բյուջե, սա նշանակում է, որ ստվերը կրճատվում է: «Ինչ եք կարծում մենք ստվերի ո՞ր մակարդակի վրա ենք, և ո՞ր ոլորտներն են ամենառիսկայինը մնացել»,-հետաքրքրվեց պատգամավորը

«Մենք հիմա մեր ծրագրում ունենք մի մաս, ըստ որի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտների հավաքման աստիճանը կմոտեցվի գնահատված հարկային պոտենցիալին: Դա նշանակում է, որ մենք որոշակի մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր տնտեսությունում հարկային պոտենցիալը՝ հաշվի առնելով թե տնտեսական կառուցվածքը, թե զարգացումները, թե կարգավորումները, որոնք կապված են հարկային համակարգի հետ: Վերջնական չէ՝ ճիշտ է, թե սխալ այդ մեթոդաբանությունը, սակայն, ըստ դրա, մոտ 7 տոկոսի չափով դեռևս զիջում ենք պոտենցիալին»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե այդ 7 տոկոսն ամբողջությամբ ստվեր է:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան