Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Գործող համաձայնագրերով Հայաստանն ունի դեռ մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ, որոնք առայժմ չեք օգտագործվել, մոտ այդքան էլ նախնական քննարկումների փուլում է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր բյուջեով նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում և ինչ ծավալով:

«Նոր վարկային ծրագրեր նախատեսում ենք իրականացնել: Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներն օգտագործելով վարկերը մարելու մասին, այլ մեր ներգրաված փոխառու միջոցների և դրա սպասարկման միջոցով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն` մենք ոչ թե սահմանափակելու ենք նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու ենք, որ դրա կառավարելիության աստիճանը բարձրանա, և դա մեզանից մեծ ջանք չի պահանջի »,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ այսօր էլ նույնիսկ գործող համաձայնագրերով մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ կան, որոնք չեն օգտագործել առայժմ: Եվ դեռ այդքան էլ ունեն նախաքննարկման փուլում:

Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այնպես լինի, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի 60 տոկոսի:

Ջանջուղազյանը նշեց, որ եթե հարկաբյուջետային քաղաքականության և կանոնների տրամաբանությունը պահպանեն, ապա եթե նույնիսկ հասնի այդ տոկոսին, դրա բացատրությունն ունենալու են: Նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որ հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ