Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ գրառմանը կցելով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ևՎիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում:
Վիսենտե դել Բոսկեն հունիսի 18-ին Երևանում մարզիչների համար հանդես է եկել դասախոսությամբ:
Վիսենտե դել Բոսկեն համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է:Նրա գլխավորությամբ Մադրիդի«Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն: