1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պետական ու քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պետության և հասարակության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: