Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը: