ԿԲ խորհրդի անդամի կարծիքով` եկամտահարկի գործող համակարգն իրականում չի ապահովել պրոգրեսիվություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի հաշվարկներով` եկամտային հարկի գործող համակարգն իրականում պրոգրեսիվություն չի ապահովել, ավելին` խորացրել է անհավասարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եկամտային հարկի նախատեսվող համահարթեցմանը նվիրված աշխատանքային քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը:

«Ներկայիս հարկային համակարգը, որը գործել է երկար տարիներ, խորացրել է անհավասարությունը: Թվում է, թե պրոգրեսիվ է, սակայն մեր հաշվարկներով ոչ մի պրոգրեսիվություն չկա այդ համակարգում: Եկամտային հարկի առաձգականության գործակիցը 1.03 է: Այսինքն՝ եթե ուրիշ երկրներում հարկման բազայում 1 տոկոս ավելացումը բերում է եկամտային հարկի 1.3 անգամ ավելացման, մեզ մոտ գրեթե 1 է»,-ասաց Գալստյանը:

Նրա կարծիքով` երկրում արժեք է ստեղծում բիզնեսը, սակայն նկատեց, որ ուղղակի ներդրումների թիվը վերջին տասը տարիներին նվազում է: Պատճառը բազմագործոն է: Գալստյանը նկատեց, որ մրցակից երկրներում ակնհայտորեն ցածր հարկային դրույքների պայմաններում, Հայաստանում հարկային դրույքներն այդ գործոններից մեկն են: «Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ շահերի տեսանկյունից կարող են բախումներ լինել հասարակության շերտերի միջև, սակայն այդ քաղաքականությունը պետք է խելամիտ լինի: Ի վերջո` այդ խմբերի համար կյանքի հնարավորություններ ստեղծողը բիզնեսն է»,-նշեց նա:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտահարկի դրույքաչափը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս, հետո այն աստիճանաբար նվազելով պետք է դառնա 20 տոկոս:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան