Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունները արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենան: Նախատեսվում է, որ արտահանման ուժեղացումը յուրաքանչյուր տարի կլինի 0.8 տոկոսով, ներդրումների աճը`1.5 տոկոսով, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճը 0.8 տոկոսով ավելի կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ հարկային քաղաքականության թիրախը արտահանման խթանումն է` փորձել արտահանելի ճյուղերում ինքնարժեքը նվազեցնել: Նա հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ, թե այդ քաղաքականությունն ինչ չափով է ազդեցություն ունենալու:

«Տնտեսության արտահանելի և ոչ արտահանելի հատվածների միջև շահութաբերության տարբերությունը եղել է 8 տոկոս` հօգուտ ոչ արտահանելի ճյուղի: Հետևաբար, ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է: Եվ խնդիր է ներքին պահանջարկից տնտեսությունը տանել դեպի արտաքին պահանջարկ, ավելի գրավիչ դարձնել արտահանման ուղղությունը: Սա է մեր խնդիրը, որ դրված է հարկային քաղաքականության առաջ: Հաշվարկված է, թե փոփոխությունների արդյունքում որքան կլինի արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա ազդեցությունը: Արտահանման ուժեղացումը կլինի 0.8 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, ներդրումների աճը կլինի 1.5 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ավելացումը կլինի 0.8 տոկոսային կետով»,-ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով` դրանք այն հիմնական երեք ուղղություններն են, որոնք կհուշեն, որ ճիշտ ճանապարհով են առաջ շարժվում: Հայրապետյանը նշեց` փոփոխությունների նպատակը երկրի մրցունակությունն ուժեղացնելն է: Հետևաբար, բոլոր փոփոխությունները պետք է առաջին հերթին կապել նրա հետ՝ դրանք այդ նպատակին օգնում, թե խանգարում են:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հայերեն

Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն ՊՆ և ՆԳ նախարարների պաշտոններում․ Փաշինյան

Հայաստանն ունի լեգիտիմ իրավունք այլընտրանք ձևավորելու համար․ Փաշինյան

Տիգրան Համասյանի համերգով բացվել է Պլովդիվի ամառային ջազ փառատոնը․ BTA

Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ուկրաինան և ՌԴ-ն նոր հարվածներ են փոխանակել. Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

ՔՊ վարչությունն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին

Հայաստանն ու Իրանը կարող են մեծացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ Խուդաթյան

6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը