Սպորտ

Նիկոլ Փաշինյանը և Արթուր Վանեցյանը շնորհավորել են ֆուտբոլի ազգային թիմին հաղթանակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Արթուր Վանեցյանը շնորհավորել են ֆուտբոլի ազգային թիմին հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ:

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Ազգային թիմին կարևորագույն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, ով տեսակապի միջոցով կապվել է ընտրանու անդամների հետ:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում