Սպորտ

Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

1 րոպեի ընթերցում

Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ իսպանացի մասնագետՎիսենտե դել Բոսկեն մեկ շաբաթից կժամանի Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում ել Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի«Ռեալի»նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է:Նրա գլխավորությամբ Մադրիդի«Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում