Դավիթ Անանյանը չվճարած ակտերի հարցը հատ առ հատ ուսումնասիրելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կարիք է տեսնում ուսումնասիրելու վաղուց մնացած չվճարած ակտերը` հասկանալու, թե որոնք են անհուսալի և ինչ լուծում կարելի է տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավիթ Անանյանն այս մասին ասաց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման մասին հաղորդումը ներկայացնելուց հետո:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այլ քաղաքական համակարգում շատ տնտեսավարողներ բազմաթիվ խնդիրներ են կուտակել, կան անհուսալի ակտեր, այդ մարդիկ ֆիզիկապես Հայաստանում չեն: Նա հետաքրքրվեց, թե առաջիկայում արդյոք չի նախատեսվում տնտեսական առողջացման նպատակով հարկային համաներում կիրառել:

«Իմ կարծիքով` հարկային համաներումը լավ գործիք չէ, քանի որ հարկ վճարողների մոտ սպասումներ են ձևավորում: Եվ հարկային կարգապահության տեսանկյունից նրանք կարող են ոչ օրինապահ վարքագիծ դրսևորել՝ ակնկալելով, որ առաջիկայում լինելու է համաներում: Կարծում եմ, որ չենք կիրառի համաներում այդ ակտերի վերաբերյալ, բայց համաձայն եմ, որ այդ ակտերը պետք է հատ-հատ ուսումնասիրել: Ակտերի հաշվառված գումարը կարող է գնահատվել որպես պոտենցիալ թիվ: Եվ կարող է պարտադրվել, որ պետությունը բավարար ջանքեր գործադրի և այդ հարկային մուտքերն ապահովի»,-ասաց նա ու նշեց, որ իրավական կարգավորման կարիք կա:

Նրա կարծիքով` բոլոր ակտերի պատմությունն ուսումնասիրելով կարող են հասկանալ, թե որ ճանապարհով են հարկային պարտավորություններ առաջացել: ՊԵԿ նախագահի կարծիքով` հարցի լուծման համար կարելի է ԱԺ-ում քննարկում անցկացնել: Նա շեշտեց, որ արտոնությունների ցանկացած տեսակ պետք է օրենքով տրամադրվի:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան