Պետությունը դրոշմապիտակների ինստիտուտի ներդրման արդյունքում առանձին ոլորտներում արձանագրել է 60 տոկոսով ստվերի կրճատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարում է չնչին ծախս, սակայն արդյունքն արդարացնում է ծախսը: Այս առումով պետությունը վերանայում չի կատարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ տարվա կտրվածքով դրոշմապիտակների համար 3 մլրդ դրամի ծախս է արվում, կազմակերպությունները ևս կատարում են ծախսեր։ Սողոմոնյանը հետաքրքրվեց դրա նպատակահարմարությամբ: «Հաշվի առնելով նաև այն, որ գործատուների վրա էլ լրացուցիչ բեռ է ավելանում, հնարավո՞ր է՝ վերանայեք»,- հարցրեց Սողոմոնյանը։

«Երբ ներդրվեց դրոշմապիտակավորման ինստիտուտը, մենք առանձին ոլորտներում արձանագրեցինք ստվերի կրճատում` մինչև 60 տոկոս, հետևաբար, այն չնչի ծախսը, որը մենք պետական բյուջեից կատարում ենք դրոշմապիտակների ձեռք բերման ուղղությամբ, միանշանակ արդարացնում է իրեն: Դրոշմապիտակների հետ կապված վերանայում չի լինելու»,-նշեց Անանյանը։

Նրա խոսքով` ուժեղացվելու է վերահսկողական գործիքակազմը:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան