Հասարակական

Ցոլակյանը նկատում է եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհների թվի ավելացում

1 րոպեի ընթերցում

Ցոլակյանը նկատում է եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհների թվի ավելացում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հրդեհները վերջին շրջանում շատացել են` կապված նաև շոգերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հրդեհները շատացել են` նաև շոգերի պատճառով: Երկու օր առաջ հանրապետությունում ունեցել ենք հրդեհի 69 դեպք, երեկ` կրկին 60-ից ավելի դեպք: Հրդեհները բավականին շատ են: Հիմա ամենաշատը Արարատյան դաշտում է, հետո կամաց-կամաց կսկսի բարձրանալ դեպի նախալեռնային, լեռնային շրջաններ` խոտի չորացման հետ կապված»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ առայժմ կարողանում են դիմագրավել, խնդիրներ չեն եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում