Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»:Հանրապետության նախագահը քաջալերել է բանկի ներկայացուցիչներին՝ ավելի ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում:

Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. բանկի ակտիվ մասնակցությամբ նախորդ տարիների ընթացքում հանրային և մասնավոր սեկտորներում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան և ընդհանրապես տարածաշրջան՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել Աստանայի տնտեսական ֆորումին և շատ տպավորված է այնտեղ նախագահ Սարգսյանի հետաքրքիր ելույթից:«Ձեր խոսքերը ոգեշնչեցին բոլոր ներկաներին,-ընդգծել է նա:- Դուք խոսեցիք գլոբալիզացիայի, 21-րդ դարի մասին, անդրադարձաք ամենակարևորին՝ մարդկային կապիտալին, արհեստական բանականությանն ու ապագային, նշեցիք, որ տեխնոլոգիաները շատ են փոխվելու: ԱԶԲ-ում շատ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպիսին են լինելու տեխնոլոգիաներն ապագայում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախագահական նախաձեռնությունների շրջանակում մտադիր է ձեռնարկել երկրի ապագային ուղղված մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է խթանել կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը: Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ծրագրերի իրականացմանն Ասիական զարգացման բանկի հնարավոր մասնակցության մասին:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ