Մեզ համար առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը․ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահի գլխավոր խորհրդատու Չեն Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շանե Ռոզենթալը, ԱԶԲ գլխավոր ղեկավարի տեղակալ Նիանշան Ժանգը, նախագծի գլխավոր պաշտոնյա Վարդան Կարապետյանը և այլ անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կարգավիճակում առաջին պաշտոնական հանդիպումը անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։ «Կարծում եմ սա շատ կարևոր սկիզբ է՝ հաշվի առնելով ԱԶԲ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մեր կառավարության համար կենսական նշանակություն ունի երկրի համաչափ զարգացումը, և այս համատեքստում առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը»,-նշել է նախարարը: Նա նաև խոսել է սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև հաջողված համագործակցության մասին և ընդգծել, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում քաղաքաշինական բարելավման ենթարկված, սեյսմակայուն, էներգախնայող ու ժամանակակից դպրոցները դարձել են արդյունավետ կրթության գրավական։

ԱԶԲ-ի փոխնախագահ Շիքսին Չենը իր և պատվիրակության անունից շնորհավորել է Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա առաջնորդությամբ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև երկարամյա համագործակցության պատմությունը կհարստացվի տարածաշրջանային զարգացմանը միտված ռազմավարական նորանոր ծրագրերի մշակմամբ և կյանքի կոչմամբ։ «Մենք վերահաստատում ենք Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանային տնտեսական աճին ուղղված ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի հանդեպ մեր հանձնառությունը և պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից առաջ քաշված ապագայամետ ու երակարաժամկետ գաղափարներին»,-ասել է Շիքսին Չենը։

Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական նշանակությանն ու նոր շուկաների ձևավորման հեռանկարներին՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի ակտիվացման և շարժունակության բաձրացման տեսանկյունից։

Ամփոփելով՝ նախարարը ևս վերահաստատել է գործող ծրագրերի շարունակականության ապահովման և առկա խնդիրների կարգավորմանն ուղղված հայկակական կողմի պատրաստակամությունը և ավելացրել, որ սերտ փոխգործակցության և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի նախագծել և իրականացնել նոր ծրագրեր։

Հայերեն

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին