Սպորտ

Հինգ ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ»-ից

1 րոպեի ընթերցում

 Հինգ ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ»-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» ֆուտբոլային ակումբի 5 ֆուտբոլիստ լքել է թիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Արտյոմ Սիմոնյանի և Սարգիս Մեթոյանի հետ: Պայմանագրերի ժամկետը լրացել է Դեյան Վուկոմանովիչի, Անդրեյ Յակովլևի և Մատվեյ Գույգանովի հետ»,- նշված է հաղորդագրությունում:

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությունում «Արարատ» ՖԱ-ն 22 միավորով զբաղեցրել է վերջին` 9-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում