Սպորտ

Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

1 րոպեի ընթերցում

Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի ընտրանու հետ. Արցախում շարունակվում է ConiFA-2019-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ընթացող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախի Հանրապետության հավաքականը կմրցի Չամերիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը կկայանա հունիսի 3-ին, 18:00-ին Մարտունու մարզադաշտում:

Արցախի ընտրանին առաջին խաղում 3:2 հաշվով հաղթանակի է հասել Սապմիի հավաքականի նկատմամբ: Չամերիայի թիմը 3:1 հաշվով զիջել է Աբխազիայի ընտրանուն:

Մրցաշարին մասնակցող Արևմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Սեկեի լանդի, Սապմին` Աբխազիայի, իսկ Հարավային Օսիան` Պադանիայի հավաքականի հետ:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում