Սպորտ

«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից

1 րոպեի ընթերցում

«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Արցախ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

««Արցախ»-ը երախտապարտ է մարզիչներին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա մարզչական կարիերայում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում