Ալեն Սիմոնյանը դեմ չի օնլայն խաղադրույքներն արգելելուն, սակայն դա համարում է գրեթե անհնար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու հետ մեկտեղ դեմ չի նաև օնլայն խաղադրույքներն արգելելուն, սակայն դա գրեթե անհնար է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց իր համահեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին:

Համբարձումյանը նշեց, որ բեթշոփերի գործունեությունը սահմանափակելով՝ օնլայն խաղադրույքների և բեթշոփերի միջև անհավասար պայմաններ են ստեղծվում: «Ինչու վերջնականապես ՀՀ քաղաքացիներին չենք ազատում այդ չարիքից նաև օնլայն տիրույթում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Պետք է սովորեցնենք, գայթակղությունը քչացնենք: Ինչ վերաբերում է անհավասար պայմաններին, շուկայում գործում է չորս կազմակերպություն, որոնք գործում են տարբեր մարտավարության մեջ: Չորսն էլ օնլայն տիրույթում գործելու հնարավորություն ունեն: Մեկը զբաղվում է գազալցակայաններում խաղադրույք կատարելու սարքավորումներ տեղադրելով, մյուսը՝ ՏՏ ոլորտում զարգանալով: Ես ամենևին դեմ չեմ օնլայն խաղադրույքները սահմանափակելուն, սակայն մի քանի ռիսկեր կան: Առաջինն այն է, որ մենք չենք կարողանալու դա անել 100 տոկոսով, քանի որ չկա դրա նախադեպը: Մենք այդ պարագայում ունենք նաև վտանգ` գումարները դուրս ուղարկելու»,-նշեց Սիմոնյանը:

Համբարձումյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէր խաղադրույք կատարելու կետերի հարկերն այնքան բարձրացնել, որ պետությունը բավականաչափ օգուտ ունենար, գումարներն ուղղվեին ավելի նպաստավոր տեղեր:

Սիմոնյանը նկատեց, որ հարկերը բարձրացնելը ու դրանք առհասարակ փակելը նույն տրամաբանության մեջ են, ավելի հեշտ է արգելել դրանց գործունեությունը:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջակվում է վիճակախաղերի կազմակերպումը թույլատրել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում: ԱԺ-ն նախագիծը քննարկում է առաջին ընթերցմամբ:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ