Սպորտ

Արժանի մրցակից կլինենք յուրաքանչյուր թիմի. Արթուր Ոսկանյան

1 րոպեի ընթերցում

Արժանի մրցակից կլինենք յուրաքանչյուր թիմի. Արթուր Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի վիճակահանությունից հետո կարծիք հայտնեց, որ «մահվան խմբում» իր թիմը ձգտելու է արժանի մրցակից լինել բոլոր թիմերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոսկանյանը կեսկատակ-կեսլուրջ շեշտեց, որ վիճակահանությունը կատարած Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին թիմին էլ մտածելու բան չեն թողել: «Եթե հայտնվել ենք նման խմբում, ապա պետք է խաղանք, և ավելի նախընտրելի է ուժեղների հետ խաղալ: Ձգտելու ենք արժանի մրցակից լինել բոլոր թիմերին»,-առանձնացրեց Ոսկանյանը:

Վերջինիս խոսքով` մրցաշարի ֆավորիտներ են նրանք, ովքեր Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում են: «Երկրորդ ենթախմբում մյուսներից կտարբերվի Ֆրանսիայի ընտրանին»,-ասաց նա:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. A.Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: B.Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա: Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում