Սպորտ

Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները

1 րոպեի ընթերցում

Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ` ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ողջունեց ներկաներին և առանձնացրեց, որ այս փորձը նոր հարթակ կբացի Հայաստանում առավել մեծածավալ մրցաշարեր անցկացնելու համար:

Եվրո-2019-ի դեսպանը` Հենրիխ Մխիթարյանն ընդգծեց, որ հրաշալի կլինի տեսնել լեցուն մարզադաշտեր առաջնության ամբողջ ընթացքում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին էլ շեշտեց, որ առաջնության ընթացքում երկրպագելու է Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանուն:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.

A.Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա

B.Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա:

Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում