Մարսելի փոխքաղաքապետ Փարաքյանը և Հայկ Մարությանը կարևորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դիդիե Փարաքյանը նշել է, որ Երևանի բնակիչների շրջանում նկատում է հույսի ու դրական փոփոխությունների ալիք, ինչը, ըստ նրա, խոսում է վստահության ու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի մասին:

Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարևորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Օգտվելով առիթից, Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն