Սպորտ

«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Բանանց»- մարզադաշտում, որտեղ տանտերերը մրցեցին «Արարատ-Արմենիա»-ի հետ:

«Արարատ-Արմենիա»-ին միայն հաղթանակ էր պետք Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Մեկնարկային րոպեներին ակնհայտ պայքար էր ծավալվում յուրաքանչյուր փոխանցման և խաղային դիրքի համար: Թիմերի ամեն գրոհի ավարտին կամ իր դիրքում էր դարպասապահը, կամ պաշտպաններն էին լավ գործում: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Անտոն Կոբյակոն:

Ի վերջո, «Բանանց»-ին խաղի ընթացքը բեկել չստացվեց և առաջին տարին բարձրագույն խմբում մրցելով՝ «Արարատ-Արմենիա»-ն դարձավ հաղթող:

Առաջնության 36 տուրերից հետո «Արարատ-Արմենիա»-ն հավաքեց 61 միավոր և մեկ միավորով առաջ անցնելով «Փյունիկ»-ից՝ դարձավ Հայաստանի նոր չեմպիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում