Ամփոփվեցին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի մասնակիցները սկսել են հետաքրքրվածություն ցուցաբերել կենսաթոշակային ակտիվների կառավարման, բիզնես հիմնադրելու և այլ խորքային հարցերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 30-ին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքների ամփոփման ընթացքում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Ապրիլ-մայիսի ընթացքում ֆինանսական, տնտեսական տարբեր ցուցանիշների վերաբերյալ գիտելիքների տրամադրման 3 տասնյակի հասնող տարբեր միջոցառումներ իրականացրինք: Բավական մեծ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն է դրսևորվել մասնակիցների կողմից։ Հենց մասնակիցների կողմից բարձրացվել են տարբեր հարցեր, որոնք իրենց համար հետաքրքրություն են առաջացրել: Կենսաթոշակային ակտիվների կառավարման հետ կապված, գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված, լիզինգի, արժեթղթերի շուկայի հետ կապված հարցերն են հետաքրքրել, ինչպես նաև բիզնես սկսելու հետ կապված հարցադրումներ են հնչել»,- ասաց Դարբինյանը։

ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ծրագրին մասնակցությունը բավական ակտիվ է եղել:

«Իմ ֆինանսների ամսվա նպատակն է, որ խտացված ձևով, մեկ ամսվա ընթացքում իրականացվեն ֆինանսական կրթման միջոցառումներ այնպես, որ դա ստանա մի էներգետիկ ուժ, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ սկսեն վերանայել իրենց վերաբերմունքը և գիտելիքները ֆինանսական կրթության նկատմամբ: Ծրագրին մասնակցությունը շատ ակտիվ է եղել, այդ տեսանկյունից մենք երբեք խնդիր չենք ունեցել: Մասնակցում են տարբեր տարիքային խմբերի անձինք, և' ուսանողներ, և' աշխատողներ»,- նշեց Մկրտչյանը:

Ծրագրի փակման արարողության ընթացքում մրցույթի հաղթողներին ու կամավորներին հանձնվեցին մրցանակներն ու պատվոգրերը:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան