Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։«Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը Էգիլս Լևիտսին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լատվիայի ժողովրդին՝ բարօրություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում