Միջազգային

Լուվրն այցելուների համար բացվել Է աշխատակիցների գործադուլից հետո

2 րոպեի ընթերցում

Լուվրն այցելուների համար բացվել Է աշխատակիցների գործադուլից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուվրն այցելուների համար բացվել Է աշխատակիցների գործադուլից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հաղորդվում Է թանգարանի Twitter-ում: Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ Էին հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ:

Չորեքշաբթի առավոտյան արհմիության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում որոշել են վերսկսել աշխատանքը: Այդուամենայնիվ, թանգարանը բացվել Է չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը միայն 11:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) այն դեպքում, երբ, ըստ կարգացուցակի, նրա աշխատանքը պետք Է սկսվի 09:00-ին:

Երեքշաբթի օրերին Լուվրը փակ Է՝ կարգացուցակին համապատասխան: Այսպիսով՝ զբոսաշրջիկները համալիր այցելելու հնարավորություն չեն ունեցել երկու օրվա ընթացքում: Չորեքշաբթի Լուվրի մուտքի մոտ հսկայական հերթեր են գոյացել: Թանգարանի աշխատակիցների իրավունքները ներկայացնող արհմիության հայտարարության մեջ նշված Է, որ վերջին տասը տարվա ընթացքում թանգարան զբոսաշրջիկների հոսքն աճել Է 20 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը, ընդհակառակը, նվազել Է: Դրանում ասված Է, որ թանգարանի աշխատակիցները «խեղդվում են» այցելուների մեծ հոսքից:

Արհմիության տվյալներով՝ 2018 թվականին Լուվր Է այցելել ավելի քան 10 մլն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում