Հասարակական

Արագածավանի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհն ու Երևան-Գյումրի երկաթգիծը

1 րոպեի ընթերցում

Արագածավանի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհն ու Երևան-Գյումրի երկաթգիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ակցիայի մասնակից Նարեկ Հովհաննիսյանը:

«ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի: 10 տարի առաջ ոռոգման ջրի գումարը հեկտարի համար եղել է 10 հազար դրամ, դրանից հետո` 15 հազար, 20 հազար դրամ, դրանից հետո եղել է 25 հազար դրամ, հիմա լիտրով են սարքել ու բարձրացել է գինը 40-60 հազար դրամի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հանդիպում են պահանջում պատկան մարմինների հետ, և մինչև իրենց խնդիրը չլուծվի, չեն պատրաստվում բացել ճանապարհները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում