Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների բողոքը միայն գազալցակայանների խաղային ապարատների համար է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքմեյքերական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ գրասենյակների ներկայացուցիչների բողոքը վերաբերում է միայն գազալցակայաններում խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ինձ վրա «ցեխ շպրտելը » մեկ իմաստ ունի՝ գազալցակայաններում դրված ապարատները երկար պահել: Դրանք մենաշնորհային կերպով պատկանում են մեկ ընկերության»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ ունի արդյոք ԱԺ փոխնախագահը բուքմեյքերական կազմակերպություն, թե ոչ՝ Սիմոնյանն ասաց, որ բուքմեյքերական ընկերություն չի ունեցել: « 2007-ին ունեցել եմ սրճարան, որտեղ եղել է խաղադրույք ընդունելու հնարավորություն: Երկու գրասենյակների սեփականատերերի հետ ունեմ բավականին լավ ընկերական հարաբերություններ»,-նշեց նա:

Անդրադառնալով օնլայն խաղադրույքները սահմանափակելու հնարավորությանը՝ նա նշեց, որ ամենևին դեմ չէ, սակայն կարծում է, որ դա գրեթե անհնար է: Պատգամավորի կարծիքով՝ դա կապված է բավականին մեծ գումարների հետ: Եթե լինեն առաջարկներ ու ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ասեն, որ դա հնարավոր է, Սիմոնյանը պատրաստակամություն է հայտնում առաջինը նման նախագիծ բերել օրակարգ:

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները մայիսի 29-ի առավոտից ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներն աշխատանքային խումբ էին ձևավորել, որն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան, սակայն չեն հեռանում տարածքից, սպասում են աշխատանքային խմբի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հանդիպման արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:

Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկում է խաղադրույքներ ընդունելու կետերը` բեթշոփերը արգելել, թողնել մի քանի վայրերում: Սկզբում առաջարկվել է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունենա մեկական կետ, Երևանի ամեն վարչական շրջանում ևս մեկական կետ, հետո քննարկվել է ամեն ընտրատարածքում մեկական կետ ունենալու տարբերակը: Մեկ տարուց հետո աստիճանաբար այդ կետերը պետք է փակվեն, սկզբում դուրս կգան մարզերինը, հետո Երևանում եղածները և երկու տարում ամբողջությամբ կփակվեն բեթշոփերը:

Բուքմեյքերականգրասենյակներիգործունեությունըարգելելուդրույթըուժիմեջկմտնի2020թվականինոյեմբերից։

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ