ՀՅԴ-ն Ազատության հրապարակում անցկացրեց հանրահավաք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն Երևանի Ազատության հրապարակում մայիսի 23-ին կազմակերպել էր հանրահավաք, որին մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ու բյուրի անդամները՝ Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար: Նրա խոսքով՝ հանրահավաքի նպատակն է իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենք հավաքվել են՝ ասելու, որ իրենք էլ են ժողովուրդ, ասելու, որ իրենք անհանգիստ են, ասելու, որ լուրջ հարցեր ունեն, ասելու, որ լուրջ պահանջներ ունեն, որ իրենց խոսքը պետք է նաև լսվի։ «Այստեղ հավաքվածները մտածող, անհանգիստ, գաղափարական, հայրենասեր, շատերը հայրենիքը պաշտպանած, և բոլորը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ մարդիկ են»,- ասաց նա։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց հայտնած կարծիքը կարող է ոմանց դուր չգալ, բայց իրենց սիրտն այս երկրի համար պակաս չի ցավում, քան այլոց սիրտը։ Անդրադառնալով տնտեսության զարգացմանը՝ Խաչատրյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է տնտեսության կառուցվածքի փոփոխություն։ «Եթե կան կոռուպցիա և օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանում, բայց դրանց վերացումը չի երաշխավորում տնտեսական զարգացումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնել», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան