Հայկ Մարությանին սպասարկող ավտոմեքենան այս տարի 7.5 անգամ պակաս բենզին է ծախսել նախորդ տարվա համեմատ. քաղաքապետի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52 050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81 070 լիտրի փոխարեն (-35,8%): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը:

Նրա խոսքով՝ գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27500 խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37720 խմ-ի փոխարեն (-27,1%): Ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 15 մլն 563 հազար դրամ, 2019-ի հունվար ապրիլին՝ 9 մլն 532 հազար (-38,8%):

« 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին: Այս տարվա առաջին չորս ամիսներին քաղաքապետին սպասարկող մեքենան ծախսել է 700 (յոթ հարյուր) լիտր բենզին կամ 7.5 անգամ պակաս»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել