Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապօերի վարչությունից, կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։

Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս հանգամանքը կենտրոնի գործունեությունը եզակի է դարձնում ինչպես Ղազախստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին: Կայրաթ Կելիմբետովն իր հերթին նշել է, որ իրենք ևս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ և աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները:

Նշելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաև Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաև ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ և իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»։

Նա նշել է, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ, ուստի կարող է կամրջի դեր կատարել, ինչը համագործակցության պարագայում միայն դրականորեն կազդի ԱՄՖԿ գործունեության վրա:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը