Սուրեն Պապիկյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի դեսպանին՝ նախարար Պապիկյանն իր խոսքում նշել է․ «Ամենատարբեր բնագավառներում և մասնավորապես՝ միջտարածաշրջանային ու միջհամայնքային մակարդակում, իրենց կենսունակությունն ապացուցած համագործակցության ստացված փորձը հուշում է, որ երկու երկրների շահերից է բխում պրակտիկ քայլերով հայ-բուլղարական հարաբերությունների նոր և ավելի հագեցած օրակարգի ձևավորումը»։

Սուրեն Պապիկյանը նաև ասել է, որ երկու պետություններն ունեն հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և ՀՀ կառավարությունը հետաքրքրված է տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմամբ ու հեռանկարային ծրագրերի իրագործմամբ։

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ հայ-բուլղարական դարավոր բարեկամության պատմությունն իր գործնական դրսևորումը կարող է ստանալ նաև երկու երկրների գործընկեր գերատեսչությունների միջև առավել ընդարձակ օրակարգով համագործակցության լիարժեք իրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել աղբի վերամշակման, ջրամբարաշինության, պետական-մասնավոր հատվածի համագործակցության, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման և շարունակական շփումների ու երկկողմ այցերի միջոցով գործակցության նոր եզրեր գտնելու առնչությամբ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով