Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգենսը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով եվրոպացի գործընկերներին և բարձր գնահատելով ԵԽ անդամ պետությունների տեղական և տարածքային մակարդակներում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանը նշել է, որ հետհեղափոխական Հայաստանում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները տեղերում ժողովրդավարության վիճակի բարելավման, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և Խարտիայի դրույթներին ներդաշնակ արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալու համար։ «Համապետական մակարդակում ժողովրդավարական ընթացակարգերի արմատավորմանը զուգահեռ, որպես հիմնասյուն, մեզ համար առանցքային նշանակություն ունի նաև համայնքներում ժողովրդավարության մեխանիզմների ու մշակույթի ներդրումը՝ համայնքի ղեկավարի և ավագանու միջև զսպումների ու հակակշիռների իրական գործիքակազմով»,-ասել է Սուրեն Պապիկյանը։

ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգենսը պատվիրակության և իր անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը։ Գործընկերները հետաքրքրվել են նաև Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում բարեփոխումների ընթացքով։

Սուրեն Պապիկյանը մանրամասն ներկայացրել է համայնքների ֆինանսական կարողությունների հզորացման, տնտեսական ներուժի բարձրացման, լիազորությունների ապակենտրոնացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը միաժամանակ հայտնել է, որ համայնքների ինքնաբավության ապահովման ու զարգացած ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորում է ավելի ժողովրդավարական սկզբունքներով համայնքների միավորման գործընթացի շարունակականություն։ «Միավորված համայնքների ֆինանսատնտեսական կարողությունները և դրանց օգտագործման մեթոդաբանությունը շահեկանորեն տարբերվում են դեռևս չմիավորված և փոքր համայնքների կառավարման տրամաբանությունից։ Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեղմել պետական կառավարման գերկենտրոնացվածությունը և հետագայում ավելի լայն լիազորություններ պատվիրակել արդեն հզորացված ինստիտուցիոնալ կարողություններով համայնքներին»,- հայտնել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը գործընկերներին նաև վստահեցրել է, որ հետագա միավորման գործընթացն իրականացվելու է ՏԻՄ-երի հետ շարունակական երկխոսության, հանրային լսումների և բնակչության համար ձեռնարկվող միջոցառումների լիարժեք թափանցիկության պայմաններում։

Հայերեն

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին