Red Eagles ֆան շարժումը Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից հետո որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում ֆան շարժումը որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ Red Eagles-ՀՖՖ խնդիրների լուծումների վերաբերյալ երաշխիքներ է ստացել Վանեցյանից։ Այս մասին հայտնում է Red Eagles ֆան շարժման «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները, մասնավորապես։

  1. Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել այն մասին, որ ՀՖՖ փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը այլևս չի խոչընդոտելու Red Eagles ֆան շարժման գործունեությանը։
  2. ՀՖՖ նախագահը խոստացել է քննարկել գործկոմի բալանսավորման հարցը և գտնել հնարավոր լուծման ուղիները։
  3. ՀՖՖ-ի «Երկրպագուների գծով պատասխանատուն» այլևս չի լինելու որևէ ֆան շարժման ներկայացուցիչ։
  4. Red Eagles ֆան շարժումը հավաքականին կաջակցի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից ֆան ակումբներին տոմսերը արդեն կհատկացվեն հավասարության սկզբունքով։
  5. Red Eagles-ի համար այլևս չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ՝ երկրպագման անհրաժեշտ ատրիբուտիկան մարզադաշտ մտցնելու համար։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ Red Eagles ֆան շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խոստումների կատարմանը»,- նշված է հայտարարությունում։

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար